Ձմեռային ուսումնական ճամբար.Անհատական ուսումնական պլան.

2021-ի նոր ուսումնական շրջանը ինչպես միշտ, սիրելի դպրոցում սկսեցինք ձմեռային ուսումնական ճամբարով։Ես այս անգամ ներգրավվեցի իմ սիրելի վարպետ Դավիթի ջոկատում՝ ոսկեգործական ճամբարում։

Օրս սկսվում է արվեստանոցում վարպետիս և ընկերներիս հետ։Հագեցած և հետաքրքիր է անցնում օրս։

Աշխատանքս արդեն ի սկզբանե անում եմ ինքնուրույն։Նախ սկսում եմ էսքիզից,որից հետո էսքիզը վերածում եմ մոմե իրի։

Շատ հետաքրքիր գործիքներ ունենք,որոնցից սովորում եմ օգտվել։Վարպետ Դավիթը շատ հետաքրքիր ու հմտորեն է բացատրում ու սովորեցնում օգտվել գործիքներից։

Ստացել ենք նաև նոր սարքավորումներ,որոնցից մեկը՝ փայլեցնող սարքը արդեն օգտագործում ենք։Այսօր առաջին անգամ փորձարկեցի։

Առաջիկայում սպասվում են ավելի հետաքրքիր ու հագեցած օրեր, ավելի շատ անելիքներ ունենք, քանի որ պատրաստվում ենք ձուլարանի բացմանը։

Оставьте комментарий